Վիճաբանություն և կրակոց գյուղմթերքի շուկայում․ ոստիկանություն

Մարտի 31-ին Էջմիածնի շտապօգնության կայանից ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում էր ստացվել, որ Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում հրազենային վնասվածք ստացած մարդ կա: Այս մասին հայտնում են ոստիականությունից։

Նշված վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ նույն օրը Գայ գյուղի գյուղմթերքների շուկայում վիճաբանություն է եղել երկու անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը ծեծի էր ենթարկել մյուսին՝ պատճառելով մարմնական վնասվածք, նաև գազային ատրճանակից օդ էր կրակել:

Ոստիկանության Վաղարշապատի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է վիճաբանության մասնակիցների ինքնությունը:

Ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ մարտի 31-ին ոստիկանություն է ներկայացել երևանցի 34-ամյա մի տղամարդ և տվել բացատրություն, որ ինքն է իր գազային ատրճանակից օդ կրակել:

Նա ներկայացրել է գազային ատրճանակը։

Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վիճաբանության մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել