Սուտ է․ Գագիկ Սուրենյանը հերքում է առատ ձյան մասին իր անունից տարածվող տեղեկությունը

«Իմ անունից նյութ են տարածում, որ այսօր առատ ձյուն է գալու և ջերմաստիճանը ռեկորդային նվազելու է։ ՍՈՒՏ »,-նշել է «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը:

Նշենք, որ այսօր Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանրապետության տարածքում՝ ապրիլի 1-ի ցերեկը, 2-4-ին, 6-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ապրիլի 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել