Վարչական վարույթի մասնակիցները կկարողանան մասնակցել հանձնաժողովի նիստերին նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մարտի 31-ի որոշմամբ հանձնաժողովի կանոնադրության մեջ փոփոխություն և լրացումներ են կատարվել, ըստ որի վարչական վարույթի մասնակիցների համար հնարավորություն է ստեղծվել ցանկության դեպքում հանձնաժողովի նիստերին մասնակցել նաև տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ իրական ժամանակի ռեժիմում:

«Համապատասխան տեխնիկական միջոցների առկայության դեպքում հանձնաժողովի նիստի անցկացման օրվանից առնվազն 5 օր առաջ վարչական վարույթի մասնակիցը կարող է դիմում ուղարկել [email protected] պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին կամ այն հանձնաժողովին հասցեագրել «Էլեկտրոնային հարցումների միասնական հարթակի» (https://e-request.am/) միջոցով:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ մեր պաշտոնական կայքում՝ http://www.competition.am/u…/resources/Vo123_31_03_2020.pdf»,-այս մասին հայտնում են  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել