Առողջապահության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծ:
Նախատեսվում է օրենքի 16-րդ հոդվածը լրացնել և սանիտարահամաճարակային հսկողության ենթակա ապրանքների պետական գրանցման համար սահմանել տուրք՝ բազային տուրքի տասնապատիկի չափով՝ 10 հազար դրամ: