Ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ` ԱԱՏՄ-ում

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կենտրոնական և տարածքային ստորաբաժանումներում իրականացվում են ախտահանման կանխարգելիչ աշխատանքներ։

ՀՀ պարետի որոշմամբ հաստատված ուղեցույցի համաձայն` ախտահանում պետք է կատարվի արտակարգ դրության պայմաններում գործունեության թույլտվություն ունեցող բոլոր կազմակերպություններում։

Ըստ այդմ` պետք է սահմանել կանոններ և ընթացակարգեր` օրական առնվազն երկու անգամ սահմանված ժամերի ախտահանելու տարածքը՝ դռների բռնակները, սեղանները, ձեռքով հաճախակի հպման մակերեսները (սարքերի մակերեսներ, լույսի անջատիչներ, սարքավորումների վրայի բռնակները, հեռակառավարման վահանակներ, ընդհանուր օգտագործման հեռախոսներ, համակարգիչներ, ստեղնաշարեր և մկնիկներ, բանկերում և այլ կազմակերպություններում՝ հաճախորդների կամ տարբեր անձանց կողմից օգտագործվող գրիչներ և այլն), սանհանգույցները, ձեռքերի հպման համար նախատեսված մակերեսները:

Ախտահանման համար կիրառել քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան

Ախտահանումը կատարել է «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ն։

На изображении может находиться: один или несколько человек и в помещении На изображении может находиться: люди стоят и в помещении На изображении может находиться: один или несколько человек и люди стоят
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել