ՄԻՊ. մարդիկ շարունակում են չպահպանել առանց խիստ անհրաժեշտության տնից դուրս գալու պահանջը

Քաղաքացիները շարունակում են անտեսել նոր կորոնավիրուսի կանխարգելելման և տարածման դեմ պայքարի կանոնները։

Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկումները, սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները ցույց են տալիս, որ մարդիկ շարունակում են չպահպանել առանց խիստ անհրաժեշտության տնից դուրս գալու պահանջը, երկար ժամանակ են անցկացնում այգիներում և բակերում։

Պետք է նկատի ունենալ, որ Հայաստանում նոր կորոնավիրուսի տարածումը առաջացրել է համապետական նշանակության խնդիրներ, որոնք առաջնահերթ կապված են ողջ բնակչության առողջության պահպանման հետ: Դրանք առնչվում են երկրի անվտանգությանը (տնտեսական, իրավական և այլն):

Այս բարդ իրավիճակում մեզ անհրաժեշտ է համերաշխություն ու փոխադարձ հարգանք, վստահություն մեկս մյուսի նկատմամբ: Այս գործոններն այն կարևոր գրավականները, որ կարող են ապահովել կորոնավիրուսի կանխարգելման սպառիչ լուծում միասնական ջանքերով:

Օբյեկտիվ պատճառներով առաջ եկած ու մարտահրավերներով լի այս պատասխանատու շրջափուլը հաղթահարելու համար մեզնից յուրաքանչյուրն իր պարտականությունը պետք է կատարի լիարժեք՝ իրեն վերապահված կարգավիճակին համապատասխան:

Բնականոն կյանքի վերադարձը հնարավոր է տանը մնալու պահանջը և կանխարգելիչ կանոնները պահպանելու դեպքում։

Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում քաղաքացիներին չանտեսել նոր կորոնավիրուսի տարածման վտանգը և մնալ տանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել