Վերջին Հանրապետական թափթփուկից սկսած մինչև Գևորգ Գորգիսյան ազատ խոսում են, գրում են․ պատգամավոր՝ ընդդիմադիր խմբակցությունների բացակայության մասին

Ազգային ժողովը մեկ անգամ ևս առաջին ընթերցմամբ արտահերթ նիստում ընդունել է Կառավարության առաջարկած օրինագծերի փաթեթը, որով նախատեսում է կորոնավիրուսով հիվանդների ու մեկուսացվածների տեղաշարժի մասին տեղեկատվության ստացում հեռախոսների միջոցով։ Այժմ նախատեսվում է անցկացնել նախագծի 2-րդ ընթերցումը։

Արդարադատության նախարարը ավելի վաղ հայտնել է, որ նախագծով համաճարակի հիմքով հայտարարված արտակարգ դրության արդյունքում հավաքագրված բոլոր տվյալները ենթակա են լինելու ոչնչացման 1 ամսվա ընթացքում։ Նախագծի սկզբնական տարբերակում նշվում էր, որ ապանձնավորված տվյալները (վիճակագրական տվյալներ են և չեն նույնացնում անձին) կարող են պահպանվել, բայց դա էլ կհանվի նախագծից՝ մտահոգվեու որևէ հիմք չտալու համար, որ անձի մասին տվյալները կարող են որևէ կերպ հասանելի լինել համաճարակի դեմ պայքարից բացի այլ նպատակով։

Այսօր առաջին ընթերցման ժամանակ ներկա չէին ԼՀԿ և ԲՀԿ խմբակցության ներկայացուցիչները։ Էդմոն Մարուքյանը և Արման Աբովյանը ավելի ուշ հայտնեցին, որ նրանք նիստից րոպեներ առաջ են իմացել նիստի նշանակման մասին։

Այժմ ընթացող նիստի ժամանակ նրանք կրկին բացակայում են։ Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը անդրադարձել է ընդդիմադիր ֆրակցիայի ներակայացուցիչների բացակայությանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել