Վաղն ապրիլի 1-ն է, չխաբեք, դասի կգնաք. Արայիկ Հարությույանը հրապարակել է ապրիլի 1-ի դասացուցակը

«Վաղն ապրիլի 1-ն է, չխաբեք, դասի կգնաք

Ապրիլի 1-ի դասացուցակը

Առաջին ալիքի եթերում 08։30-ից կլինի «Հանրային դասը»՝

Քիմիա (8-րդ դասարան)
Թեմա՝ Լուծույթներ: Ջուրը որպես լուծիչ

Մայրենի (2-րդ դասարան)
Թեմա՝ «Ծառատունկ»

Մաթեմատիկա (3-րդ դասարան)
Թեմա՝ Գումարման հատկությունների կիրառությունն արտահայտությունների արժեքները հաշվելիս

Ֆիզկուլտուրա

11։15-ից եթերում կլինի «Բաց դասը»՝

Մաթեմատիկա. Թվային անհավասարություններ, դրանց հատկությունները, գծային հավասարումներ և դրանց լուծումը
Ֆիզիկա. Նյուտոնի երկրորդ օրենքի կիրառությունը

Առավոտյան 08։00-ից https://www.youtube.com/user/armeduchannel/playlists էջում հասանելի կլինեն հետևյալ դասերը՝

Երկրաչափություն (10-րդ դասարան)
Թեմա՝ Բուրգ

Քիմիա (7-րդ դասարան)
Թեմա՝ Ատոմի հատկությունների փոփոխության պարբերականությունը

Քիմիա (8-րդ դասարան)
Թեմա՝ Օքսիդներ

Քիմիա (9-րդ դասարան)
Թեմա՝ Մետաղների ստացման եղանակները

Քիմիա (10-րդ դասարան)
Թեմա՝ Ալկալիական մետաղներ, ստացումը և քիմիական հատկությունները

Ֆիզիկա (7-րդ դասարան)
Թեմա՝ Ճնշման ուժ և ճնշում

Մայրենի (6-րդ դասարան)
Թեմա՝ Բառերի տեսակներն ըստ կազմության

Մայրենի (6-րդ դասարան)
Թեմա՝ Աղասի Այվազյան, «Գրախանութ»»,-նշված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել