Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 30-ին, ժամը 15.00-ին, մայրաքաղաքի Կենտրոնական գերեզմանատան մոտից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 57 և 42 տարեկան երկու տղամարդու: Նրանք տվել են խոստովանական բացատրություն, որ հունվարի 11-ից մարտի 30-ն ընկած ժամանակահատվածում Կենտրոնական գերեզմանատան գերեզմաններից գողացել են ծաղկեպսակներ:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ տուժողներին հայտնաբերելու ուղղությամբ:
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: