Երևանում ավտովթարի ենթարկվելուց օրեր անց հիվանդանոցում մահացել է Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանի կինը՝ Արիանա Կաոիլին:
Կնոջ մահվան կապակցությամբ Լևոն Արոնյանը գրառում է կատարել թվիթերյան իր էջում. «Բառեր չեմ գտնում արտահայտելու իմ վիշտը կնոջս մահվան կապակցությամբ։ Նա խելացի աշխատասեր և ուրախ անձնավորություն էր, որը գեղեցիկ կյանք է ապրել: Ես սիրում եմ քեզ, ննջիր խաղաղությամբ»:
Արիանա Կաոիլին մարտի 14-ին վթարի էր ենթարկվել Երեւանում: Ժամը 23:50-ի սահմաններում, իր Lexus մակնիշի ավտոմեքենայով նա Սեբաստիա փողոցում բախվել էր «Երեքնուկի» կամրջի բետոնե հենասյանը:
Հիշեցնենք,որ նա ծնվել էր 1986թթ դեկտեմբերի 22֊ին։ Արիանա Բո Կաոիլին ֆիլիպինյան ծագումով ավստրալացի շախմատիստուհի էր, ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ: