ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում պատասխանել է «Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանին.
«Բարև, Րաֆֆի…
Իրականում ցավում եմ, որ օրեր առաջ ի պատասխան մեր հասցեին հնչեցրած վիրավորանքների,ստիպված եղա դիմել ականջ ծակող արտահայտչամիջոցների, ինչը ոչ հաճելի, բայց համարժեք գործելաոճ էր:
Հույս ունեի, դրա առիթը այլևս չեմ ունենա:
Արիուտես, ես լավատես էի:
Այսօր Րաֆֆու նյարդերը տեղի տվեցին և նա ինձ ակնարկեց «ֆեյսբույքան», «փոքր մարդու փոքր գրածներ» բառերով:
Հակասում եք Ձեզ, Րաֆֆի:
Նախ, բարեկրթության մասով եք հակասում ու հանդուրժողականության բացակայությամբ այլակարծության նկատմամբ:
Հետո հակասում եք, երբ “փորք” անվանելով ինձ և կարծիքներս, պատվի եք արժանացնում և խոսում եք դրանց մասին Ձեր հանրահավաքին:
Հետո հակասում եք, երբ հանձն եք առնում օրենքով գործել, սակայն քաղաքապետարանի կողմից օրենքով մերժված հայտին ի հակառակ կոչ եք անում կրկին հավաքվել Ազատության հրապարակում:
Հետո հակասում եք, երբ օրեր առաջ հայտարարում եք, թե 80/20 հարաբերակցությամբ հաղթել եք, իսկ երեկ ՀՀ Նախագահի մոտ առաջարկում եք “կրկնակի” քվեարկություն:
Հետո հակասում եք, երբ հարգելով ՀՀ Սահմանադրությունը, միաժամանակ ՀՀ Նախագահին առաջարկում եք լուծարել Ազգային Ժողովը:
Ինձ մնում է բարևել Ձեզ:
Բարև, Րաֆֆի»:
Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանն Ազատության հրապարակում տեղի ունեցած հանրահավաքի ժամանակ Աշոտյանի հասցեին ասել էր` «ֆեյսբույքան փոքր մարդու փոքր գրածներ»: Ի դեպ, քաղաքացիներն էլ լավ տեղյակի էին Արմեն Աշոտյանի ֆեյսբուքյան ակտիվ գործունեությանը: Շատերն ավելի շուտ հասկացան ու վանկարկեցին` օրինակ, Արմեն Աշոտյանը:
Աղբյուրը` Իրավաբան.net