Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի քաղաքային մասնաճյուղի 14 աշխատակիցների մոտ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդություն:
Այս մասին հայտնում է առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը:
«Իրականացվել են կանխարգելիչ բոլոր միջոցառումները:
Նշեմ, որ վերջիններս նոր դեպքեր չեն, ներառված են եղել մարտի 28-ի վիճակագրության մեջ»,-նշում է նա:
Հավելենք, որ մարտի 29-ի ժամը 11-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի 424 դեպք է հաստատված, գրանցվել է 3 մահ, առողջացել են 30-ը: