«Սկսել ենք ընդունել սարքեր մեր աշակերտների և ուսուցիչների համար»,-տեղեկացնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:
Հիշեցնենք, որ մարտի 27-ին նախարարը հայտարարություն էր տարածել, որով կոչ էր անում ավելորդ համակարգիչ ունենալու դեպքում այն ժամանակավորապես տրամադրել աշակերտներին։
«Հեռավար կրթության կազմակերպման այս պահի ամենամեծ խնդիրներից մեկը աշակերտների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսի շրջանում սարքերի բացակայությունն է: Ներկայիս դրությամբ խոսքն առնվազն 21,000 սարքի պակասի մասին է (համակարգիչներ, պլանշետներ, խելախոսներ` սմարթֆոններ):
Ինչպես արդեն հայտարարել եմ, սույն հարցով դիմել ենք և դիմում ենք շատ կազմակերպությունների և անհատների, ու արդեն ունենք արդյունքներ: Նվիրաբերված բոլոր համակարգիչները կամրագրվեն համակարգչի կարիք ունեցող ուսուցչի կամ աշակերտի դպրոցի հաշվեկշռում: Արտակարգ դրության ավարտից հետո դրանք ենթակա կլինեն վերադարձի դպրոցներ և օգտագործման դասապրոցեսում աշակերտների կողմից:
Սկսած կիրակի՝ մարտի 29-ից ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն (10:00-15:00՝ կազմակերպությունների համար, 15:00-18:00՝ անհատների համար) Երևանի Հանրապետության փողոց 73 հասցեում՝ Խաչիկ Դաշտենցի անվան թիվ 114 ավագ դպրոցի տարածքում կբացվի ընդունման կետ: Ընդունման կետը կգործի նաև հաջորդ օրերին (տեղեկությունների համար գործում է 091-20-29-60 հեռախոսահամարը): Կարևոր է, որ ընդունման կետ գալիս արտակարգ դրության ժամանակահատվածում տեղաշարժման թերթիկի «այցելության նպատակ» բաժնում նշեք «սարքի նվիրաբերում»:
Սարքավորումների համար սահմանված են հետևյալ տեխնիկական չափանիշները.
Նվազագույն տվյալներ.
● Պրոցեսոր (CPU). Intel DualCore processor
● Օպերատիվ հիշողություն (RAM). 2 GB DDR3
● Կոշտ սկավառակ (HDD). 500GB
● Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
● Էկրան (Display). 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր համակարգչի դեպքում)
● Ցանցային դիմերես (Networking). Gigabit (10/100/1000) LAN, WLAN. 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
● USB ստեղնաշար (keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։
Նախընտրելի տվյալներ.
● Պրոցեսոր (CPU). Intel Core i3
● Օպերատիվ հիշողություն (RAM). 4 GB DDR3
● Կոշտ սկավառակ (HDD). 500GB
● Գրաֆիկական քարդ (Video adapter). Ներկառուցված (Integrated) HD Graphics
● Էկրան (Display)․ 18.5 դյում (սեղան համակարգչի դեպքում) և 14 դյում (դյուրակիր համակարգչի դեպքում)
● Ցանցային դիմերես (Networking)․ Gigabit (10/100/1000) LAN, WLAN․ 802.11a/b/g/n (դյուրակիր համակարգիչների դեպքում)
● USB ստեղնաշար (keyboard) և USB օպտիկական մկնիկ (optical Mouse)։
Պլանշետներ կամ Սմարտ հեռախոսներ. Android կամ IOS
● Պրոցեսոր (CPU)․ Երկու կամ չորս միջուկային (Dual-Core, Quad-Core)
● Օպերատիվ հիշողություն (RAM)․ 2 GB
● Էկրանի չափսը >= 8 դյում
● 3G, Wifi։
Դպրոցականների և ուսուցիչների շուրջ 10 տոկոսը չունեն համապատասխան սարքեր, և առնվազն 21.000 նման սարքերի կարիք մարզերում: