ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի մարտի 28-ի որոշմամբ պարետի՝ 2020 թվականի մարտի 24-ի N 16 որոման մեջ փոփոխություններ կկատարվեն։
Որոշման մեջ նշվում է.
«Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 16-ի թիվ 298-Ն որոշմամբ՝
1.Պարետի՝ «Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ» 2020 մարտի 24-ի N16 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) Պարետի որոշմամբ սահմանված կարգով աշխատավայրում գտնվելու իրավունք ունեցող անձանց աշխատանքի վայր մեկնելը և վերադառնալը այսուհետ՝ սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում,
2)Պարենային ապրանքների վաճառք իրականացնող առևտրի օբյեկտներ, դեղատներ, գյուղատնտեսական արտադրանքի շուկաներ, հիվանդանոցներ ու բժշկական այլ հաստատություններ, խնամքի կարիք ունեցող անձանց բնակության կամ կացության վայր, հոգեհանգստի և հուղարկավորության վայր այցելությունների այսուհետ՝ սահմանված տեղեկությունները պարունակող թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում,
3) Բնակության վայրի մոտակայքում օրվա ընթացքում միայն մեկ անգամ ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելու նպատակով այսուհետ՝ հավելվածով թղթային կամ հեռախոսային հավելվածի միջոցով լրացված թերթիկի և անձը հաստատող փաստաթղթի առկայության դեպքում,
4) ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանին ապահովել սույն որոշման պահանջների իրականացումը։ ՀՀ ոստիկանությանը վերապահել սույն որոշման 2-րդ կետի 1-ին, 2-րդ և 3-րդ ենթակետերով սահմանված փաստաթղթի և
գրության առկայության ստուգումը.
2. Սույն որոշման իմաստով ընդունելի հեռախոսային հավելվածներ են համարվում այն հավելվածները, որոնք թույլ են տալիս գեներացնել սահմանված ձևի տեղաշարժման թերթիկ՝ ապահովելով տվյալ թերթիկի վերափոխումը անփոփոխ PDF կամ համանման ֆորմատի փաստաթղթի՝ պաշտպանված QR կոդով կամ առանց դրա։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»: