ԱԱՏՄ մասնագետները դիտարկել են մարզային տրանսպորտի ախտահանումը

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի տարածքային կենտրոնները շարունակում են դիտարկել մարզային տրանսպորտի ախտահանումը։

Այս մասին տեղեկացնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։

ՀՀ ԱԱՏՄ Արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկել են Գեղարքունիքի մարզի Գավառ տրանս ՍՊԸ-ի միջքաղաքային, ներմարզային և ներհամայնքային ուղևորափոխադրող ավտոտրանսպորտի ախտահանման աշխատանքները։

ԱԱՏՄ մասնագետները տեղում իրազեկում և ուղղորդում են վարորդներին՝ անհրաժեշտ անհատական պաշտպանիչ միջոցներով և ախտահանող նյութերով ապահովված լինել, ավտոմեքենան պարտադիր ախտահանել և սրահն օդափոխել։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել