Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը մարտի 26-ին՝ ասուլիսի ժամանակ, պատասխանել է այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն է ունենում կորոնավիրուսը հղիների վրա:
Նրա խոսքով, վատ վերջաբանով դեպքեր իրեն հայտնի չեն: «Հղիների հիվանդության տանելը նույնացվում է երեխաների տանելու հետ, որովհետև իմունիտետի անկում է տեղի ունենում հղիության ժամանակ, իսկ այս հիվանդության սպեցիֆիկաներից մեկն այն է, որ իմունիտետի գերգրգռվածություն է լինում, որը վնասում է անձի թոքի բջիջները և քլորոքֆինի (դեղամիջոց) ազդեցության մեխանիզմներից մեկը նաև իմունիտետի ճնշումն է, որն օգնում է, որ մեր իսկ իմունիտետի պատճառով թոքի հյուսվածքը շուտ չվնասվի»,-ասաց նա:
Նախարարը խոսեց նաև պտղի վրա ազդեցության մասին: