ՀՀ-ում կորոնավիրուսի դեպքերը հասել են 249-ի, հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Հայաստանում մարտի 24-ի 18։00-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը հասել է 249-ի՝ ավելանալով 14-ով, նրանցից երկուսն առողջացել են, ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Հիվանդներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, ևս չորսինը՝ ծանր: Վարակակիրների շրջանում 65-ից բարձր տարիքի 11 անձ կա, 70-ից բարձր՝ 5 անձ, 80-ից բարձր տարիքի պացիենտ չկա»,-նշել է նա:

«Ինչ վերաբերում է կորոնավիրուսի աշխարհագրույթանը, այս պահի դրությամբ վարակվածներ ունենք Երևանում, Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Սյունիքի, Շիրակի և Լոռու մարզերում: Դեպքերի մեծ մասի ծագումնաբանությունը հայտնի է: Կորոնավիրուսի տարածման 3 զարգացող ճյուղ ենք ունեցել՝ Իրանից ժամանած հայրեակիցները, Էջմիածնի հայ8ենակիցները և Երևանի արտադրամասի հայրենակիցները»,- ասել է Փաշինյանը:

Նա նշել է, որ առաջին երկու ճյուղի զարգացումը կանխել հաջողվել է, սակայն արտադրամասի ճյուղն անվերահսկելի զարգացում է ունեցել, նոր դեպքեր են արձանագրվել Երևանի և Չարենցավանի այլ արտադրամասերում:

ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու համար մեկ շաբաթով խստացվել են սահմանափակումները, թույլատրվելու են միայն կենսական անհրաժեշտության կազմակերպությունների գործունեությունը, փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է պարտադիր անձնագիր ունենան, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Փողոց դուրս եկած քաղաքացիները պետք է հստակ բացատրություն ունենան, թե ուր են գնում, և այդ բացատրությունը պետք է տեղավորվի կենսական անհրաժեշտ տեղաշարժի տրամաբանության մեջ: Տեղաշարժի մեջ գտնվող բոլոր քաղաքացիները պետք է ունենան անձը հաստատող փաստաթուղթ և պարետատունը կսահմանի քաղաքացու կողմից ձևաթուղթ լրացնելու պարտադիր պայման»,- հայտարարել է վարչապետը:

Փաշինյանը նշել է, որ փակ են բոլոր ռեստորաններն ու սրճարանները, աշխատելու են խանութները, դեղատները բանկերը, սակայն կոչ է արել օգտվել օնլայն ծառայություններից: Բոլոր բանկերը, խանութները, դեղատներն առավոտյան ժամը 10-12-ը կսպասարկեն միայն 65+ քաղաքացիներին:

Նա հորդորել է 2 հոգուց ավելի խմբերով չհավաքվել, խստագույնս հետևել տանը մնալու հորդորին:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել