Ինչպե՞ս բողոքարկել իրավախախտումների ՃՈ որոշումները կամ նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել

Նոր կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը խորհուրդ է տալիս վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով որոշումները գանգատարկել (բողոքարկել) կամ դրանցով նշանակված տուգանքների վճարումը տարաժամկետել առցանց եղանակով՝ առանց ճանապարհային ոստիկանություն ներկայանալու։

Դիմումը կարող եք ուղարկել e-request.am կայքի միջոցով, տուգանքների վճարումը տարաժամկետելը հնարավոր է նաև roadpolice.am կայքով։

Առցանց եղանակով ներկայացվող դիմումի մեջ ևս անհրաժեշտ է նշել դիմումատուի կոնտակտային տվյալները, բնակության հասցեն, որոշման համարը և հստակ ներկայացնել անհամաձայնությունը կամ դիմումով հայցվող պահանջը։

Դիմումը կարող եք ուղարկել նաև [email protected] էլեկտրոնային հասցեին։
Դիմումներին սահմանված ժամկետներում կտրվեն պատասխաններ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել