Այսօր` փետրվարի 21-ին, Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Էդիկ Ավետիսյանը բավարարեց փաստաբան Կրոմվել Գրիգորյանի հայցն ընդդեմ ՀՀ Փաստաբանների պալատի Խորհրդի:
Հիշեցենք, որ փաստաբանի նկատմամբ Փաստաբանների պալատի Խորհուրդը 2012 թվականին կարգապահական տույժի էր նշանակել` նկատողություն: Կրոմվել Գրիգորյանը հայցադիմում էր ներկայացրել դատարան` պահանջելով անվավեր ճանաչել ՀՀ Փաստաբանների պալատի Խորհրդի 2012թ.-ի որոշումը:
Նշենք, որ համաձայն ՀՀ «Փաստաբանության մասին» օրենքի` փաստաբանի կարգապահական պատասխանատվության հարցը քննելուց հետո փաստաբանների պալատի խորհուրդը կարող է փաստաբանի նկատմամբ կիրառել կարգապահական տույժերի հետևյալ տեսակներից մեկը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի.
1) նկատողություն.
2) խիստ նկատողություն.
3) մասնակցել լրացուցիչ վերապատրաստման դասընթացների.
4) տուգանք.
5) փաստաբանի արտոնագրի գործողության դադարեցում:
Պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով` պալատի խորհրդի որոշումը ստանալու օրվանից` մեկամսյա ժամկետում: