ԱԱՏՄ-ն տեղեկացնում է տնտեսվարողներին, որ խախտումների դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հորդորում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող տնտեսվարողներին` խստագույնս պահպանել Պարետի ցուցումով հաստատված դրույթները` ապահովելու աշխատողների առողջության պահպանումն ու անվտանգությունը։ Ուղեցույցով սահմանված պահանջների կատարումը պարտադիր է բոլոր կազմակերպությունների համար։

ԱԱՏՄ-ն տեղեկացնում է, որ խախտումների արձանագրման դեպքում կարող են կիրառվել պատասխանատվության միջոցներ։

Տեսչական մարմինը միաժամանակ իրազեկման լայնածավալ միջոցառումներ է իրականացնում տնտեսվարողների շրջանում` տեղեկատվական գրքույկներ տրամադրելով, շուրջ 400 տնտեսվարողի էլեկտրոնային հասցեներով իրազեկելով Պարետի ցուցումով հաստատված ուղեցույցի վերաբերյալ։ Իրազեկման միջոցառումներին ու տնտեսվարողների մոտ լայնածավալ մոնիթորինգի աշխատանքներին մասնակցում է ԱԱՏՄ ղեկավար Հակոբ Ավագյանն անձամբ։

Այս նպատակով տարածվել են նաեւ հայտարարություններ ու պարզաբանումներ ԱԱՏՄ պաշտոնական կայքում և ֆեյսբուքյան էջում, տեղեկացվել է լրատվամիջոցներին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել