Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը այսօր անդրադարձել է մամուլում հայտնված այն տեղեկությանը, որ նախարարությունում 10 միլիոն դրամի չարաշահումներ են եղել։
Նախարարը նշել է, որ նախարարության կողմից որոշ ժամանակ առաջ գնում է կատարվել, համակարգիչներ են մատակարարվել։ Մրցույթի հաղթողը մատակարարել է սարքավորումները, որոնք պարզվել է չեն համապատասխանում իրենց տեխնիկական բնութագրերին։
Տեղի ունեցածի վերաբերյալ Արշակյանը գրություն է ուղարկել դատախազություն, հարուցվել է քրեական գործ։
«Դեռ կան անբարեխիղճ մատակարարներ, որոնք կարծում են՝ կարող են մատակարարել տեխնիկական առաջադրանքներին չհամապատասխանող ապրանքներ, ծառայություններ ու տենց անցնի գնա։ Հետո ասել՝ չէինք նկատել, եկեք փոխենք ու տենց անցնի գնա։ Մեր քաղաքական թիմը հանդուրժող չի լինելու այսպիսի երևույթների նկատմամբ»,-նշել է նա։
Մանրամասներ՝ տեսանյութում
https://www.facebook.com/hakobarshakyanpage/videos/821348185029333/