ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին օրենքով ժամկետային զինծառայողները հերթական մեկ արձակուրդի հնարավորություն ունեն՝ ուսումնական փուլից հետո։ Մնացած բոլոր արձակուրդները խրախուսանք են և տրվում են որպես լրացուցիչ արձակուրդ։ Զինծառայողները սահմանված կարգով կստանան պարտադիր արձակուրդը:
Զինծառայողներին հանձնարարված է բացառել շփումները քաղաքացիական ազգաբնակչության հետ ու մասնակցությունը մասսայական միջոցառումներին՝ խնջույքներ, տոնակատարություններ, թաղման արարողություններ և այլն, զերծ մնալ համաճարակային տեսանկյունից ՀՀ ռիսկային տարածքների քաղաքացիների, ինչպես նաև ռիսկային երկրներից վերադարձած անձանց հետ շփումներից»: