Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակով պայմանավորված՝ «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը 2020թ. մարտի 24-ից դադարեցնում է թղթային տարբերակով դիմումների և գրությունների ընդունումը։
Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։
Տնտեսվարող սուբյեկտները կամ նրանց կողմից լիազորված անձինք դիմումները և գրությունները կարող են «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ ներկայացնել [email protected] էլեկտրոնային փոստի հասցեով: Գործում է նաև հեռախոսահամար՝ 060 544 994։
Վերահաշվարկ կատարելու կամ կանխավճարը ետ ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել նաև վճարման անդորրագրի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի, անձնագրի կամ սոցիալական քարտի պատճենները, լիազորագիրը:
«Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ի կողմից պատասխան գրությունները կուղարկվեն դիմումներում և գրություններում նշված էլեկտրոնային հասցեներին:
Իրավիճակի կարգավորման, փոփոխման դեպքում «Հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման գրասենյակ» ՊՈԱԿ-ը հանդես կգա նոր հայտարարությամբ։
Կից ներկայացվում են անհրաժեշտ փաստաթղթերի օրինակելի ձևերը.
1.Լիազորագիր
2.Դիմում՝ հաշվեհամարով
3.Դիմում՝ տարանցիկ հաշվեհամարով