Հրապարակվել է ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը:

Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։

Այստեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 22.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն:

Ցանկը հասանելի է www.petekamutner.am կայքի հարկային ծառայության կայքէջում՝ «Հարկային տեղեկատվություն» բաժնի «COVID-19» ենթաբաժնում՝ https://www.petekamutner.am/Content.aspx?itn=tsCOVID:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել