Առողւապահության նախախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Տեղեկացնում ենք, որ մարտի 22-ին կենսանվտանգության առանձնահատկություններից ելնելով` ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի լաբորատորիայում հետազոտությունները ժամանակավորապես դադարեցվել են: Իրականացվել է եզրափակիչ ախտահանում:
Վաղ առավոտից լաբորատորիան կրկին աշխատում է ողջ ներուժով և ամեն հաջորդող օրը` առավոտյան 10:00-ին կհրապարակվեն նոր տվյալներ:
Խնդրում ենք չկորցնել զգոնությունը և հետևել նախարարության բոլոր հորդորներին»: