Պարետի կոչը մթերային խանութներին, սուպերմարկետներին. մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար

ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն առավել վտանգավոր է ավագ սերնդի մեր համաքաղաքացիների համար։

Այսպիսով, կոչ եմ անում մթերային խանութներին, սուպերմարկետներին մարտի 24-ից առավոտյան 10։00-12։00 ժամերն առանձնացնել միայն կենսաթոշակային տարիքի անձանց սպասարկելու համար։ Մյուս տարիքային խմբերի քաղաքացիներին խնդրում եմ այդ ժամերին խանութ չգնալ և այդպիսով շփումը նվազեցնելով՝ պահպանել ավագ սերնդի մեր համաքաղաքացիների առողջությունը։

Շնորհակալություն։ Առո՛ղջ եղեք»։

На изображении может находиться: один или несколько человек и люди стоят На изображении может находиться: 2 человека, люди стоят и борода На изображении может находиться: 1 человек, сидит, стол, текст и в помещенииНа изображении может находиться: 1 человек, сидит, дерево, борода и на улице
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել