Դեպքերի աճի պատճառով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը միակը չէ, որտեղ կորոնավիուսով վարակված մարդիկ են պահվում․ Թորոսյան

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնում է, որ դեպքերի աճի պատճառով «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցը միակը չէ, որտեղ կորոնավիուսով վարակված մարդիկ են պահվում։ Այս պահին դրանք 5-ն են, սակայն հնարավոր է հիվանդանոցների թիվը աճի։

«Այլ հիվանդանոցներ գնում են առանց ախտանիշ դեպքերը, իսկ այն քաղաքացիները, ովքեր ունեն ախտանիշներ, շարունակում են մնալ «Նորք»-ի ինֆեկցիոնում։ Ռենտգենով հաստատված 11 թոքաբորբի դեպք ունենք, որոնցից 3-ին է անհրաժեշտ ինտենսիվ թերապիա, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-նշեց Արսեն Թորոսյանը։

Նախարարը նշեց նաև, որ եթե  Էջմիածնի և «արտադրամասի» դեպքերը չլինեին, մենք ավելի քիչ թվով հիվանդներ կունենայինք։ Նշեց, որ այս պահին 600 մեկուսացված անձ կա։

Թորոսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթեի ժամանակ չհայտնեց, թե վերջին տվյալներից հետո, որոնց համաձայն ՀՀ կորոնավիրուսով 136 վարակված անձ կա, որքանով է ավելացել վարակվածների թիվը։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել