5 տարվա ազատազրկումը շատ խիստ է․ Մարուքյանը՝ նոր նախագծում մարդկանց զանգվածային հիվանդացում առաջացնելու դրույթի մասին

ԱԺ-ում արտահերթ նիստ է գումարվել։ Քննարկվում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ և քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ ՎԻՎ օրենսգրքում փոփոխություն է առաջարկվում արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու հետ կապված։

Նախատեսվում է սահմանել, որ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը կառաջացնի 300-500 հազար դրամի չափով տուգանք։ Իսկ ֆիզիկական և իրավաբանական անձանց համար արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկությունների հրապարակման և տարածման սահմանափակումները խախտելը կառաջացնի տուգանք՝ 50-300 հազար դրամի չափով։

Քրեական օրենսգրքում փոփոխություններ են նախատեսվում սանիտարահակահամաճարակային կանոնները խախտելու հետ կապված։

Նախագծի ընդունման դեպքում՝ արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդկանց զանգվածային հիվանդացում, կպատժվի կալանքով մինչև 3 ամիս ժամկետով կամ ազատազրկմամբ՝ մինչև տարի ժամկետով։

Պատգամավոր Էդմոն Մարուքյանի նախագծի մի շարք թերություններ մատնանշեց։

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել