ՀՀ կառավարությունը հայտնում է, որ ուկրաինական ավիաընկերությունը մարտի 25-ին կազմակերպում է Կիև-Երևան-Կիև չարտերային թռիչքը։ Տոմսերը վաճառվում են ընկերության կայքէջում։
Համաձայն ՀՀ պարետի որոշման, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների և նրանց ընտանիքների անդամների, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում օրինական հիմքով բնակվելու իրավունք ունեցող անձանց մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք թույլ է տրվում առանց սահմանափակումների:
Հայաստան ժամանելիս սահմանային անցակետերում բոլոր անձինք անցնելու են ինտենսիվ զննման ընթացակարգեր, և համապատասխան համախտանիշների հայտնաբերման պարագայում տվյալ անձի/անձանց նկատմամբ կիրառվելու հոսպիտալացում, մեկուսացում (ինքնամեկուսացում) և/կամ այլ սահմանափակող միջոցառումներ:
Բոլոր ցանկացողներին խնդրում ենք նաև գրանցվել Ուկրաինայում ՀՀ դեսպանության հյուպատոսական բաժնում:
Էլ․ փոստ՝ [email protected]
☎️ Թեժ գիծ՝ +380733737447
Հասանելի է նաև #Viber և #WhatsApp հավելվածներով։
կամ
Օդեսայում գլխավոր հյուպատոսություն.
Էլ․ փոստ՝ [email protected]
☎️ Թեժ գիծ՝ +380487039178
Viber/ WhatsApp` +380683008877