Առողջապահության նախարարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը տեղեկացնում է, որ հանրագումարով հաստատված 136 դեպքից 112-ը փոխկապակցված են երկու առաջնակի դեպքերի հետ:
Հիշեցնենք, որ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ այսօր՝ մարտի 20-ին, ժամը 10:00-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի ընդհանուր քանակը կազմել է 136, որից 1-ը՝ առողջացած: