Այսօր գործադիրը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը թելադրված է օրենսգրքի որոշ դրույթներ ՀՀ սահմանադրությանը համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունն սկզբունքային առարկություն չի ներկայացրել օրինագծի վերաբերյալ։
Նույն պատգամավորի օրենսդրական մեկ այլ նախաձեռնություն` «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որը, հեղինակի կարծիքով, հարկման դաշտ կբերի տարեկան մինչև 58.35 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող հաշվապահական հաշվառման ծառայություն մատուցող կազմակերպությունները, կառավարությունը նպատակահարմար չի համարել և հիմնավորել է իր բացասական եզրակացությունը։
Աղբյուրը` Իրավաբան.net