Վարձավճարի և լուծարքային շրջանի ժամանակացույցը փոխվել է. ԵՊՀ

Երևանի պետական համալսարանի ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի հրամանով հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի պարտքերի մարման երկրորդ լուծարքային շրջանն ավելի ուշ է կազմակերպվելու: Բացի դրանից՝ փոփոխվել է նաև հեռակա ուսուցման ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումների ընդունման ժամկետը:

Այս մասին տեղեկանում ենք Մայր բուհի պաշտոնական կայքէջից:

Ըստ առաջին հրամանի՝ հեռակա ուսուցման 1-ին կիսամյակի պարտքերի մարման երկրորդ լուծարքային շրջանը կազմակերպվելու է ապրիլի 20-27-ը:

ԵՊՀ ռեկտորի ժ.պ. Գեղամ Գևորգյանի մեկ այլ հրամանի համաձայն՝ հեռակա ուսուցման ուսման վարձի մասնակի փոխհատուցում տրամադրելու վերաբերյալ դիմումներն ընդունվելու են նաև ապրիլի 15-20-ը: Դրանք ուսումնամեթոդական վարչության կազմակերպչական բաժին ներկայացնելու վերջնաժամկետ է սահմանվել ապրիլի 23-ը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել