Երեք մարդ թունավորվել է տնայնագործական եղանակով պատրաստված կարմիր պղպեղից

Փետրվարի 20-ին, ժամը 16.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սննդային թունավորում» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության են ընդունվել Վանաձոր քաղաքի բնակիչներ` 1959 թ. ծնված Վարսենիկ, 1921թ. ծնված Արև և 1943 թ. ծնված Գրետա Ուլիբեկյանները:

Ոստիկանության փոխանցմամբ` պարզվել է, որ նրանք թունավորվել են փետրվարի 18-ին, ժամը 16.00-ի սահմաններում, Վ. Ուլիբեկյանի տնակում, նրա կողմից տնայնագործական եղանակով պատրաստված կարմիր պղպեղ ուտելու հետևանքով:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն:

 

Աղբյուրը` Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել