Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը կառավարության հավանությանն է ներկայացրել նախագիծ, որով նախատեսվում է «02 շաբաթաթերթ» փակ բաժնետիրական ընկերությունը լուծարել։
Հիմնավորման մեջ նշված է, որ ՀՀ կառավարության կողմից տարվող տնտեսական, սոցիալական և բյուջետային քաղաքականությանը համահունչ պետական կառավարման յուրաքանչյուր մարմին պետք է իրականացնի բացառապես իր նպատակներին համապատասխանող և դրանից բխող գործառույթներ: Ըստ այդմ՝ որոշման նախագծով նախատեսվում է դադարեցնել Ոստիկանության գործունեության բնագավառին ոչ բնորոշ գործառույթներ իրականացնող Ոստիկանությանը ենթակա կազմակերպության գործունեությունը:
Շաբաթերթը հիմնվել է 2000 թվականին։