Տնտեսվարողներին տրամադրվել է վարակների տարածման կանխարգելիչ միջոցառումների ուղեցույց

Թեև հանրային սննդի օբեկտների, իրացման կետերի, արտադրությունների սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը նախատեսում է ախտահանման պարբերական աշխատանքներ, սակայն, հաշվի առնելով կորոնավիրուսի տարածման վտանգը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը սննդի շղթայի այդ օպերատորներին է տրամադրել վիրուսի կանխմանն ուղղված անհրաժեշտ միջոցառումների և գործողությունների ուղեցույցներ:

Այս մասին տեղեկացնում են սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։

Հանձնարարվել է սովորականից ավելի հաճախ կատարել պինդ մակերևույթների, գործիքների, սարքերի, սայլակների, դռան բռնակների և ՀԴՄ-ների ախտահանում, օդափոխել բոլոր տարածքները, համապատասխան վայրերում տեղադրել վարակազերծիչ նյութեր և օճառներ, կտորե սրբիչները փոխարինել մեկանգամյա օգտագործման թղթե սրբիչներով, աշխատողների համար սահմանել անձնական հիգիենայի պահպանման կանոններ, ինչպես նաև արգելել օդակաթիլային վարակների ախտանիշներով (փռշտոց, հազ, թուլություն, ջերմություն և այլն) աշխատակիցների մուտքը աշխատանքային տարածք:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնինը կվերահսկի ցուցումների կատարումը:

Խախտումներ նկատելիս զանգահարեք ՍԱՏՄ թեժ գծին 010-206040 շուրջօրյա հեռախոսահամարով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել