ԱԳՆ մամուլի քարտուղարի ասուլիսը՝ արտակարգ դրությունում քաղաքացիների տեղաշարժի կարգավորումների մասին

Կառավարությունում տեղի է ունենում ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանի և Հյուպատոսական վարչության պետ Արտակ Ավետիսյանի  մամուլի ասուլիսը։

Նրանք ներկայացնում են արտերկրում ՀՀ դիվանագիտական ծառայությունների գործունեությունը և ՀՀ քաղաքացիների երկրից երկիր տեղաշարժի կարգավորումները արտակարգ դրության պայմաններում:

Աննա Նաղդալյանը արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին կոչ արեց մշտական կապի մեջ լինել ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ և պարբերաբար զանգահարել այնտեղ գործող թեժ գծերին, որոնք գործում են 24 ժամյա ռեժիմով․ «Այն երկրներում, որտեղ չկա ՀՀ դիվանագիտական ներկայացուցչություն, ՀՀ քաղաքացիները կարող են կապ պահպանել Հայաստանի Արտաքին գործերի նախարարության հետ՝ 055620111 թեժ գծի հեռախոսահամարով»,- նշեց Աննա Նաղդալյանը:

Նա հիշեցրեց նաև, որ այսօրվանից ուժի մեջ է մտել Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների համապատասխան որոշումը, որով սահմանափակվում է երկու երկրների միջև ցամաքային և օդային հաղորդակցությունը:

«Այդ որոշմամբ ՌԴ-ում գտնվող ՀՀ քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև այն անձինք, ովքեր չունեն քաղաքացիություն, սակայն ունեն ՀՀ-ում օրինական հիմքերով բնակվելու իրավունք, կարող են վերադառնալ Հայաստան։ Այսօրվանից ուժի մեջ է մտել նաև Վրաստանի կառավարության որոշումը, որով արգելք է դրվում Վրաստանի տարածք օտարերկրյա քաղաքացիների մուտքի վրա: Այս արգելքը նույնպես չի անդրադառնում բեռնափոխադրումներին, որոնք իրականացվում են անխափան»:

Մանրամասները՝ տեսանյութում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել