Արմսվիսբանկն անհատական մոտեցում կցուցաբերի իր վարկառուներին. որևէ տույժ և տուգանք չի կիրառվելու

Ելնելով կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված արտակարգ իրավիճակից և ստեղծված դժվարությունները հաճախորդների հետ միասին հաղթահարելու «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի սոցիալական պատասխանատվության սկզբունքներից՝ Արմսվիսբանկը տեղեկացնում է.

Ֆիզիկական անձ-վարկառուների գծով.

– Հիփոթեքային և սպառողական վարկերի գծով մինչև 2020թ-ի հունիսի 15-ը բանկի նկատմամբ վարկային պարտավորությունները չկատարելու դեպքում որևէ տույժ և տուգանք չի կիրառվելու և նշվածը պայմանագրային հարաբերությունների խախտում չի համարվելու: Տվյալ դեպքում անհրաժեշտ է, որպեսզի հաճախորդը նամակ ուղարկի հ[email protected] էլ.փոստին: Բանկը, դիտարկելով վարկառուների հայտերը, անհրաժեշտության դեպքում կվերանայի վարկերի մարման գրաֆիկները՝ ցուցաբերելով անհատական մոտեցում յուրաքանչյուր վարկառուի նկատմամբ:

Իրավաբանական անձ-վարկառուների գծով.

– Բանկի հաճախորդ իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատերեր՝ հատկապես հյուրատնային, տուրիստական, ռեստորանային, տրանսպորտի, զվարճանքի, հանրային սննդի ոլորտի և այլ առնչվող/հարակից/փոխկապակցված ոլորտներում գործող հաճախորդներին, ովքեր կորոնավիրուսով պայմանավորված կունենան վարկային մարումները ժամանակին կատարելու խնդիրներ, Բանկը պատրաստակամ է ցուցաբերել անհատական և ճկուն մոտեցում՝ մինչև հունիսի 15-ը չմարելու դեպքում չկիրառելով տույժ տուգանքներ և տրամադրելով մարման արտոնյալ ժամանակաշրջան:

Այդ նպատակով իրավաբանական անձ և անհատ ձեռնարկատեր հաճախորդները պետք է դիմեն բանկ՝ զանգահարելով իրենց սպասարկող վարկային մասնագետներին կամ ուղարկելով վերանայման հայտ/դիմում [email protected] հասցեով:

Բանկը միաժամանակ հորդորում է եկամուտ ստացող բոլոր հաճախորդներին, հնարավորության դեպքում, իրականացնել իրենց վարկերի գծով նախատեսված վճարումները՝ ապագա մարումների բեռը թեթևացնելու նկատառումներից ելնելով:

Կապված աշխարհում և Հայաստանում վերջին օրերին կորոնավիրուսի (COVID-19) տարածման վտանգի հետ՝ Ձեր իսկ և աշխատակիցների անվտանգությունից ելնելով, կանխարգելման նպատակով խորհուրդ ենք տալիս նվազագույնի հասցնել ֆիզիկական այցելությունը Բանկ:

Գործարքները կարող եք կատարել

– Ինտերնետ-բանկ (մոբայլ բանկ) համակարգի միջոցով, անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել Բանկ ինտերնետ-բանկ համակարգի տրամադրման նպատակով, որի տրամադրումը և սպասարկումը անվճար է:

– ԹԵԼ-ՍԵԼ, ԻԶԻ ՓԵՅ կամ Իդրամ համակարգերի միջոցով, որոնց միջնորդավճարների վճարումը 19.03.2020թ-ից մինչև 15.06.2020թ.-ը կիրանակացվի բանկի կողմից:

Հարցերի դեպքում կարող եք զանգահարել.

Հիփոթեքային և սպառողական վարկերի հետ կապված հարցերով՝

+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 124, 127, 128, 209,)

Կորպորատիվ վարկավորման հետ կապված հարցերով՝

+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 191, 136, 154,)

Նախագծերի ֆինանսավորման հետ կապված հարցերով՝

+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 218, 113)

Հաճախորդների ընթացիկ սպասարկման հետ կապված հարցերով՝

+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 191, 187)

Ընդհանուր հարցերի դեպքում կարող եք զանգահարել՝

Հաճախորդների սպասարկման դեպարտամենտի տնօրեն Գևորգ Խաչատրյանին

+(374 60)757-000, +(374 11) 757-000 (ներքին՝ 200)

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել