ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ համատեղ «Առաքելություն Հայաստան»-ը կորոնավիրուսի վարակի տարածումը հնարավորինս կանխելու նպատակով շահառու անձանց տեղեկացնում եւ հորդորում են նվազագույնի հասցնել այցելությունները կազմակերպության ենթակառուցվածքներ:
Տեղեկացնում ենք, որ կազմակերպությունը մինչեւ երկրում հայտարարված արտակարգ դրության ավարտը դադարեցնում է ցերեկային կենտրոնների եւ բարեգործական ճաշարանների գործունեությունը՝ ելնելով շահառուների եւ աշխատակիցների անվտանգությունից: Շահառուներին անհրաժեշտ տեղեկատվություն եւ խորհրդատվություն կտրմադրվի հեռախոսազանգերի միջոցով՝ երկուշաբթիից-ուրբաթ ժամը 9:00-18:00.
Տարեց եւ հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման հարցերով կարող եք զանգահարել՝
- Քանաքեռ-Զեյթուն, Կենտրոն, Արաբկիր համայնքներ – 099 36 36 34
- Ավան համայնք – 096 00 26 50
- Նոր-Նորք, Նորք Մարաշ, Աբովյան համայնքներ – 096 00 27 50
- Շենգավիթ, Էրեբունի, Նուբարաշեն համայնքներ – 091 74 47 64
- Աջափնյակ, Դավիթաշեն համայնքներ – 096 00 91 18
- Վանաձոր համայնք – 096 00 29 90
- Սպիտակ համայնք – 096 00 24 90
- Ճամբարակ համայնք – 096 00 25 70
- Սիսիան համայնք – 096 00 27 80
- Տաշիր համայնք – 096 00 25 90
- Արթիկ համայնք – 096 00 24 99
- Հրազդան համայնք – 093 27 88 17
- Ալավերդու համայնք – 096 00 24 88
- Սեւան համայնք – 096 00 27 10
- Չարենցավան համայնք – 096 00 25 40
- Մասիս համայնք – 096 00 24 80
- Արտաշատ համայնք – 096 00 26 40
- Կապան համայնք – 096 00 25 60
- Գյումրի համայնք – 096 00 27 40
Առժամանակ դադարեցվում է նաև միջոցառումների կազմակերպումը, հրատապ դեպքերում կազմակերպության աշխատակազմը՝ պահպանելով անվտանգության նորմերը ընդունելություն կկազմակերպի գրասենյակների տարածքներում եւ/կամ տնային այցելությունների տեսքով:
Հիշեցնենք, որ առցանց գրություններ կարող եք ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին եւ կազմակերպության ֆեյսբուքյան էջին։
«Առաքելություն Հայաստան» ԲՀԿ աշխատանքային ռեժիմի հետագա փոփոխությունների վերաբերյալ հավելյալ հրապարակումներ կարվեն։