Ավիատոմսերի գրանցման և ուղեբեռի ձևակերպման վայրերում
Առանց հսկողության մի թողեք Ձեր ձեռքի իրերը և ուղեբեռը, կողմնակի անձանցից որևէ առարկա կամ ծանրոց մի վերցրեք օդային տրանսպորտով փոխադրելու նպատակով: Դա կարող է վտանգավոր լինել Ձեր և մյուս ուղևորների անվտանգության համար: Եթե Դուք նման ծանրոց եք վերցրել կողմնակի անձանցից, ապա գրանցման կետում հայտարարեք դրա մասին և հսկման կետում դրանք հանձնեք ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատողին` զննման համար
Ավիացիոն անվտանգության հսկողության կետի մուտքի մոտ
Ավիացիոն անվտանգության հսկողության կետում կատարվում է ուղևորի և նրա ձեռքի իրերի պարտադիր զննում: Հսկողության ընթացակարգից խուսափելը հիմք է հանդիսանում ուղևորին թռիչքի չթույլատրելու համար:
Եթե Դուք Ձեր ձեռքի իրերում կամ ուղեբեռում ունեք զենք, օդային տրանսպորտով փոխադրման համար արգելված այլ առարկաներ և նյութեր, հսկման կետում դրանց մասին հայտարարեք ավիացիոն անվտանգության հսկողության ծառայության աշխատողին:
«Ստերիլ» գոտուց դեպի կառամատույց տանող ելքի մոտ
Ուղևորները հատուկ վերահսկելի գոտի կարող են դուրս գալ միայն ավիացիոն անձնակազմի ուղեկցությամբ:
Աղբյուրը` Իրավաբան.net