Քիչ առաջ հեռախոսազրույց ունեցա ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ, որի ընթացքում հայտնեցի մտահոգությունս մեր համաքաղաքացի կնոջ հասցեին համացանցում հնչող վիրավորանքների ու անպարկեշտ արտահայտությունների կապակցությամբ: Այս մասին հայտնում է Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը։
«Պարոն Թաթոյանի հետ համակարծիք էինք, որ անթույլատրելի և խիստ դատապարտելի են կնոջ անձնական կյանքի անձեռնմխելիության, պատվի ու արժանապատվության կոպտագույն խախտումները: Մարդու իրավունքների պաշտպանը խոստացավ ուշադրության կենտրոնում պահել ինչպես բարձրաձայնված խնդիրը, այդպես էլ հեռախոսազրույցի ընթացքում քննարկված մի քանի հարցեր:
Հարգելի՛ հետևորդներ, խնդրում, հորդորում և պահանջում եմ զերծ մնալ մեր համաքաղաքացու հասցեին հնչող վիրավորական արտահայտություններից, ինչպես նաև վերջինիս լուսանկարները տարածելուց. դա դատապարտելի է ինչպես բարոյական, այնպես էլ իրավական տեսանկյունից‼️
Հ.Գ. Հայտնում եմ, որ կջնջվեն նաև այս գրառման տակ արվող ոչ կոռեկտ արտահայտությունները»,-նշել է նա: