Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարություն է տարածել տեղեկացնելով, որ իր հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով սկսել են ախտահանման աշխատանքներ։
«Այսօր իմ հանձնարարությամբ, ՀՀ առողջապահության նախարարության ցուցումով սկսել են ախտահանման աշխատանքներ տարվել նաև մայրաքաղաքի հասարակական տրանսպորտը սպասարկող մասնավոր ընկերությունների հավաքակայաններում:
Ի դեպ, այս գործընթացի պատասխանատվությունը ևս ամբողջությամբ իր վրա է վերցրել Երևան համայնքը:
Հիշեցնեմ, որ երեկվանից ախտահանվում է քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հանրային տրանսպորտը՝ ավտոբուսները, տրոլեյբուսները, մետրոն։
Մանրամասները՝ https://bit.ly/2IMRQb7»