Այս գիշեր փլուզվել է Սունդուկյանի անվան թատրոնի արտաքին աստիճանավանդակը: Միայն հրաշքով է հաջողվել խուսափել մարդկային կորուստներից, որովհետև գլխավոր մուտքերից մեկի և Գոյ թատրոնի մուտքի վրա խոյացող` տասնյակ տոննաներ կշռող երկաթբետոնե այս կառույցը մարդկային կյանքեր կխլեր, եթե միջադեպը տեղի ունենար ցերեկային ժամերին: Այս մասին հայտնում է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։
«Նախնական տեղեկություններով` կառույցը ժամանակին արվել է առանց համապատասխան գրանցումների: Հանձնարարել եմ, որ բոլոր փաստթղթերը ուսումնասիրվեն, համապատասխան մարմինների քննությունից հետո մեղավորները պետք է պատժվեն»,-նշել է նա: