«Հարգելի հետևորդներ, անվտանգության նկատառումներից ելնելով Ռիո մոլը փակ կլինի մարտի16-ից 23-ը։
Կաշխատի միայն Երևանի Սիթի սուպերմարկետը՝ հաշվի առնելով առաջին անհրաժեշտության ապրանքներ ձեռք բերելու կարևորությունը։
Այս պահին մեր աշխատակիցների և հաճախորդների առողջությունը ամենաառաջնայինն է մեզ համար։
Կոչ ենք անում առանց վերապահումների հետևել մասնագետների խորհուրդներին, պետք չէ խուճապի մատնվել, սակայն, ուշադիր եղեք Ձեր և շրջապատի մարդկանց առողջությանը։
Կախված երկրում տիրող համաճարակային իրավիճակից մոլի հետագա գործունեության մասին հավելյալ կտեղեկացնեք։
Մաղթում ենք առողջություն բոլորին»,-նշված է առևտրի կետրոնի հայտարարության մեջ։
Նշեցնք, որ ավելի վաղ փակվելու մասին հայտարարություն են տարածել «Դալմա Գարդեն մոլը» և «Երևան մոլը»։