Մարտի 14-ին կորոնավիրուսի հաստատված դեպքերից մեկը գրանցված է դպրոցահասակ երեխայի մոտ։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը։
«Երեխան հոսպիտալացված է, իսկ դպրոցում նրա շփման շրջանակը՝ դասընկերներն ու ուսուցիչները մեկուսացվում են»,-նշված է հայտարարության մեջ։
Երեխաներին և նրանց ընտանիքի անդամներին չթիրախավորելու համար` չի նշվում Էջմիածնի դպրոցի համարը:
Շփման շրջանակը մեկուսացվում է:
Երեխան Էջմիածնի դպրոցներից մեկից է։
Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասել է 20-ի: Հայաստանում կորոնավիրուսի կասկածով մոտ 200 մարդ է մեկուսացված։
Առողջապահության նախարարությունը զգուշացնում է, որ եթե ունեք ախտանշաններ` ջերմություն, հազ և դժվարացած շնչառություն, ապա զանգահարեք շուրջօրյա գործող «Օպերատիվ զանգերի կենտրոն»` 060 83 83 00 կամ Առողջապահության նախարարության «թեժ գիծ»` 8003 հեռախոսահամարներով:
Նշենք, որ երեկ որոշում կայացվեց առնվազն մինչև մարտի 23-ը փակ կլինեն նաև ՀՀ ԿԳՄՍ ենթակայությամբ գործող թատերական և համերգային կազմակերպությունները՝ թատրոնները, համերգասրահները, ինչպես նաև թանգարանները և գրադարանները։
https://www.facebook.com/YerevanCityHall/videos/626476277913466/UzpfSTIwMzg3MDI0NjMxMjY3OTozMTA3NjgxMjY5MjY0ODgx/