Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննության է առել քրեական գործն ըստ մեղադրանքի Լեռնիկ Ա.-ի:
Վերջինիս մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով թիվ X զորամասի կապիտան, պետ անցել է իր պաշտոնեական լիազորությունների սահմանը, ոտքով մեկ անգամ հարվածել է շարքային Է.Առաքելյանի ամորձիներին:
Մինչև դատաքննությունը սկսելն ամբաստանյալ Լեռնիկ Ա.-ն միջնորդեց դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարեց, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է իր պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում:
Դատարանը, հաշվի առնելով վերը նշվածը, վճռել է Լեռնիկ Ա.-ին մեղավոր ճանաչել ՀՀ քր. օր-ի 375 հոդվածի 1-ին մասով և նշանակել պատիժ` ազատազրկում 2/երկու/ տարի ժամկետով:
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net