Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի գլխավորությամբ Զվարթնոց բժշկասանիտարական հսկիչ կետում անցկացվել է արտահերթ աշխատանքային քննարկում։
Այս մասին տեղեկացնում են առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից։
Կորոնավիրուսի ներթափանցումը կանխարգելելու նպատակով ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովում քննարկումների համաձայն` ժողովի ժամանակ ԱԱՏՄ աշխատանքային թիմին տրվել են նոր ցուցումներ և հանձնարարականներ։
Քննարկվել են նաև քսանչորսժամյա ուժեղացված վերահսկողական աշխատանքների հերթապահությանն առնչվող հարցեր։