ՉԷջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
«Էջմիածնի քաղաքապետարանի նախաձեռնությամբ քաղաքի փողոցներում և մայթերում իրականացվում են կորոնավիրուսի տարածումը կանխարգելող միջոցառումներ.
Քաղաքի փողոցները նախապես մաքրվել են փոշեկուլ մեքենայի օգնությամբ
Այս պահին ընթացքի մեջ են փողոցների քլորամաքրման աշխատանքները
Քլորաջրով ախտահանվում են նաեւ մայթերը
Վերոնշյալ աշխատանքներն իրականացվում են Էջմիածնի քաղաքապետարանի Բնակարանային կոմունալ վարչության եւ Բարեկարգում տնօրինության ուժերով:
Փողոցները կայանված մեքենաներից ազատելու գործընթացն ու մաքրող մեքենաների անխոչընդոտ ընթացքն ապահովել են ճանապարհային ոստիկանները»:
Դիանա Գասպարյանը իր մյուս հայտարարությամբ հորդորել է բոլոր տնտեսվարողներին (սննդի կետեր, խանութներ, տաքսի ծառայություններ, այլ տեսակի ծառայություններ մատուցող հաստատություններ ու հիմնարկներ՝ բանկեր, վարկային կազակերպություններ և այլն) պարբերաբար ախտահանել տարածքները, պահեստները, դռներն ու դրանց բռնակները, առհասարակ այն իրերը, որոնց դիպչում են մեծ թվով մարդիկ:
Նա միաժամանակ հայտնել է, որ քաղաքապետարանը ձեռք է բերել մեծ քանակությամբ քլոր և կարող է տրամադրել այն տնտեսվարողներին, որոնք սեփական ուժերով չեն կարողանում ձեռք բերել ախտահանող նյութեր:
Դրանք ստանալու համար կարող եք զանգահարել հետևյալ հետախոսահամարով 095 23 72 22։