Կապանում նոր կորոնավիրուսով հիվանդի հաստատված դեպքի մասին լուրերը մարզպետարանը հերքում է

Սյունիք մարզպետի տեղակալ Նարեկ Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարծել հերքելով մարզում կորունավիրուսով հիվանդի հաստատված դեպքի մասին լուրերը։

Հարգելի՛ քաղաքացիներ

Համացանցում չհիմնավորված և խուճապ առաջացնող լուրեր են տարածվում իբր Կապանում նոր կորոնավիրուսով հիվանդի հաստատված դեպքի մասին։

Պաշտոնապես հայտարարում ենք. Սյունիքի մարզում մինչ այժմ եղած բոլոր կասկածելի դեպքերն ու տվյալ անձանց շրջապատի մարդիկ, ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված մեթոդաբանության ու ցուցումների, մեկուսացվել են, նրանցից կատարվել է նմուշառում, եւ մինչ այժմ եղած բոլոր թեստերի պատասխանը եղել է բացասական։ Կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական լրահոսին ու կամայական գրառումներով բնակչության շրջանում խուճապ չառաջացնել»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել