Ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը կորոնավիրուսի կանխարգելման աշխատանքերից ելնելով նշում է.
«ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պատասխանատուներին հորդորում եմ ժամանակավորապես դիտարկել դեպի Էջմիածին բոլոր երթուղային տաքսիների գործունեության ժամանակավոր կասեցման հնարավորությունը»։
Նա նաև նշել է եկեղեցական ծիսակատարությունների մասին.
«Էջմիածին քաղաքում և հարակից բնակավայրերում բազմաթիվ եկեղեցիներ կան:
Վաղը՝ Մեծի պահոց Տնտեսի կիրակին է, և բոլոր եկեղեցիներում սրբազան պատարագ է նշանակված:
Պատարագները պետք է անցկացնել առանց հավատացյալների ներկայության և մասնակցության:
Ուրախ կլինենք, որ հաշվի առնլով մեր երկրում, մասնավորապես Էջմիածնում ստեղծված արտակարգ իրավիճակը, Մայր աթոռ Սբ. Էջմիածնի միաբանությունը՝ Ամենայն հայոց հայրապետի գլխավորությամբ, այդպիսի անհետաձգելի հանձնարարություն և շրջաբերական տարածի:
Հ.Գ. Նմանօրինակ սահմանափակող կարգադրությունը շատ տեղին կլիներ նաև մայրաքաղաքի և երկրի բոլոր եկեղեցիների պարագային: