Վարկերի տոկոսների մարումը պետք է սառեցվի առնվազն 3 ամիս ժամանակով։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
Նշենք, որ այսօր վրացական խոշորագույն բանկերը որոշում են ընդունել երեք ամսով հետաձգել վարկերի մարումը։
Մասնավորապես Bank of Georgia-ն (Սաքարթվելոս բանկը) և TBC-ն որոշել են տալ աննախադեպ արտոնություն վարկառուներին, այսինքն` մինչև մայիս ամիս հետաձգել վարկերի մարումը, հայտարարության մեջ նշվում է, որ որոշումն ընդունվել է` հաշվի առնելով կորոնավիրուսի պատճառով առաջացած տնտեսական խնդիրները մեղմացնելը։
Շատ ճիշտ և ժամանակին որոշում է, կրկին կոչ եմ անում արդեն մեր իշխանություններին և ֆինանսական հաստատություններին անհապաղ սառեցնել վարկերի մարումը և տոկոսները` գոնե մինչև իրավիճակի կայունանալը։
Մարուքյանը առաջարկումը նույն սկզբունքը կիրառել նաև ՀՀ-ում։
«Առաջարկում եմ Հայաստանի Հանրապետությունում գործող առևտրային բանկերի հետ անհապաղ քննարկել կորոնավիրուսի համաճարակի տարածման և կանխարգելիչ միջոցառումների հետևանքով տուժող տնտեսվարողների, այդ թվում՝ անհատ ինքնազբաղված քաղաքացիների վարկային պարտավորությունների հաշվարկն ու վճարումը ժամանակավորապես կասեցնելու հարցը, առնվազն 3 ամիս ժամկետով իրականացնել այս առաջարկությունը»,-գրել է նա:
Մանրամասները՝ տեսանյութում